Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը կբացվի հոկտեմբերի 14-ին
Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը կվերաբացվի հոկտեմբերի 14-ին, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով եգիպտական աղբյուրին։
Նրա խոսքով՝ սահմանային անցակետը «կաշխատի երկու ուղղություններով», ինչը, ի թիվս այլ բաների, հնարավորություն կտա տարհանել վիրավոր պաղեստինցիներին, ինչպես նաև բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդներին՝ եգիպտական հիվանդանոցներում բուժման համար։
Ավելին, նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ պաղեստինյան անկլավ, կկարողանան դա անել: Սակայն «մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներին թույլ չի տրվի անցնել անցակետով, քանի որ այն նախատեսված է միայն մասնավոր անձանց համար»: Գազայի հատվածի բնակչությանը օգնությունը կհասցվի Քերեմ Շալոմ սահմանային անցակետով:
Ռաֆահի անցակետը սկզբնապես նախատեսված էր միայն մարդկանց տեղաշարժի համար, և միայն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո՝ պաղեստինա-իսրայելական լարվածության բացառիկ հանգամանքների ճնշման տակ, եգիպտական իշխանությունները ստիպված եղան վերակազմակերպել դրա գործունեությունը՝ թույլատրելով բեռնատարների, վառելիքի ցիստեռնների և այլ տրանսպորտային միջոցների անցումը։