211652_close_icon
views-count1015 դիտում article-date 11:30 10-10-2025

2023-2025թթ․ ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝

18 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,
4-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
11-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,
1 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքը ներկայացված է պետական գույքի էլեկտրոնային աճուրդի պաշտոնական կայքում՝ https://e-auctions.am/-ում։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։ 

Նմանատիպ նյութեր