Գրետա Թունբերգը պնդում է, որ իսրայելական բանտում կտտանքների է ենթարկվել
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը և «Սումուդ» նավատորմի մյուս ակտիվիստները խոշտանգումների են ենթարկվել իսրայելական բանտում: Reuters-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպանը այս մասին հայտարարել է Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում։
Թունբերգը հրաժարվել է մանրամասներ հաղորդել: Ակտիվիստի խոսքով՝ բանտում գտնվելու ընթացքում իրեն զրկել են մաքուր ջրից, իսկ մյուս կալանավորներին՝ կյանք փրկող դեղորայքից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Իսրայելը արգելափակել էր մոտ 40 «Սումուդ»-ի նավ, որոնք մարդասիրական առաքելություններով ուղևորվում էին Գազայի հատված: Նավի վրա գտնվող ակտիվիստները ձերբակալվել էին, այդ թվում՝ Գրետա Թունբերգը: Սա նրա երկրորդ փորձն էր ճեղքելու Գազայի շրջափակումը. նախորդ անգամ նա նույնպես ձերբակալվել և արտաքսվել էր:
Հոկտեմբերի 6-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Հունաստան և Սլովակիա միջազգային նավատորմի 171 ակտիվիստի, այդ թվում՝ Թունբերգի, արտաքսման մասին: Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներն ընդգծել են, որ այս հասարակայնության հետ կապերի հնարքի մասնակիցների բոլոր օրինական իրավունքները լիովին հարգվել են: