211652_close_icon

Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 500,000 պաղեստինցի կորցրել է աշխատանքը

views-count478 դիտում article-date 21:14 07-10-2025
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր երկու տարվա ընթացքում կես միլիոնից ավելի պաղեստինցի աշխատողներ և աշխատակիցներ կորցրել են իրենց կանոնավոր եկամտի աղբյուրները, հայտնել է Պաղեստինի արհմիությունների գլխավոր ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Շահեր Սաադը։

«2023 թվականի հոկտեմբերին Գազայում սկսված Իսրայելի ագրեսիայի պատճառով 507,000 պաղեստինցի աշխատողներ և աշխատակիցներ, հիմնականում նրանք, ովքեր ապրում են Արևմտյան ափին, մնացել են անգործ և դեռևս չեն կարողանում գտնել իրենց մասնագիտական ​​հմտություններին համապատասխանող աշխատանքի հնարավորություններ», – նշել է Սաադը։ Նրա խոսքերը մեջբերել է «Մաան» լրատվական գործակալությունը։

Նա հավելել է, որ արհմիությունների ֆեդերացիայի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում Իսրայելի իշխանությունների կողմից փաստացի շրջափակումը և սահմանված տարբեր սահմանափակումները «հանգեցրել են 9 միլիարդ դոլարից ավելի տնտեսական վնասների»։

Սաադը նշել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ կոլեկտիվ պատժի սկզբունքի կիրառումը, առևտրային տրանսպորտային միջոցների և մասնավոր ճանապարհորդությունների գրեթե համընդհանուր սահմանափակումները, ինչպես նաև ավելի քան 1200 Էլեկտրոնային անցակետերը «լուրջ կերպով խաթարել են աշխատողների վիճակը և փաստացի կաթվածահար են արել տնտեսական գործունեությունը պաղեստինյան հողերում»։

Նմանատիպ նյութեր