Թբիլիսիում իշխանությունը տապալելու փորձը ձախողված է, ակցիայի բոլոր մասնակիցները կպատժվեն. Իրակլի Կոբախիձե
Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Եվս 30 մարդ տեղում բուժօգնություն է ստացել։
Ոստիկաններից մեկի առողջական վիճակը ծանր է։
Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանի վրա է դրել Թբիլիսիում անկարգությունների և սահմանադրական կարգը տապալելու փորձերին աջակցելու պատասխանատվությունը։
Իշխանությունը տապալելու փորձը ձախողված է, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Ակցիայի բոլոր մասնակիցները, նրա խոսքով, խստորեն կպատժվեն:
Թբիլիսիում գիշերվա ընթացքում ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմակերպչական կոմիտեի անդամներից Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն: Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաև բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ, հայտնել է ՆԳՆ-ն: Այդ արարքների համար նախատեսված է մինչև 9 տարվա ազատազրկում: