211652_close_icon

Դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի խորհրդին՝ ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի հեռացման հարցը քննարկելու համար․ Վարդևանյան

views-count646 դիտում article-date 20:00 03-10-2025
Քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ, ընդգծում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նման անձը չի կարող հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ: Կարծում եմ՝ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու:

Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը, ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության,

1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ,

2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ:

Եթե այս հարցերի պատասխանը բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով:

Ակնկալում եմ, որ Փաստաբանական ակադեմիայի խորհուրդը կդիտարկի հրապարակավ ներկայացրած սույն դիմումը և համապատասխան ընթացք կտրվի դրան»,- սոցցանցի իր էջում գրել է Արամ Վարդևանյանը:

Նմանատիպ նյութեր