211652_close_icon
views-count6173 դիտում article-date 19:27 24-11-2016

ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի 26 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 26 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Հանդիսությունը հատկանշական էր այն առումով, որ դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուները ստացան ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները: Ակադեմիայի շրջանավարտներից 24-ը, արդեն որպես քննիչ, այսօրվանից սկսեցին աշխատել: Նորանշանակ քննիչները նաև հանդիսավորությամբ երդվեցին: Օրենքով սահմանված կարգով՝ քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումն իրականացվել է Արդարադատության ակադեմիայում: Ուսուցման ընդհանուր տևողությունը շուրջ ութ ամիս էր՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների հիման վրա՝ նպատակ ունենալով ձևավորել ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ, ինչպես նաև ընդլայնել մասնագիտական գիտելիքները: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում հատուկ ընդգծեց քննիչի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքների անփոխարինելի դերը: ՛Որևէ անմեղ մարդ չպետք է դատապարտվի, հանցանք գործած որևէ անձ չպետք է խուսափի քրեական պատասխանատվությունից, իսկ դրանց հնարավոր է հասնել միայն օբյեկտիվ քննությամբ, օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների արդյունքում՛,-նշեց Ա. Հովսեփյանը՝ շեշտելով, որ քննիչը պետք է լինի հետազոտող, ոչ թե հետապնդող: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ ունկնդիրների համար անցած ուղին բավական դժվար էր, թեպետ քննիչի աշխատանքն ինքնին բարդ ու պատասխանատու է: Այդուհանդերձ, ռեկտորը համոզմունք հայտնեց, որ ակադեմիայի շրջանավարտները ի վիճակի են պատվով րականացնել իրենց առաքելությունը: -Վստահ եմ՝ այսօրվա շրջանավարտները նոր շունչ են հաղորդելու քննչական մարմիների գործունեությանը՛,-նշեց ռեկտորը՝ հավելելով, որ արդարադատության իրականացման հիմքում հենց քննիչի աշխատանքն է: Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիայի ղեկավարությանը՝ քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը կազմակերպելու և անցկացնելու համար և ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին պարգևատրեց ՛Համագործակցության համար՛ մեդալով: [b]Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր