211652_close_icon

Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահարի մենահամերգը Երևանում

views-count1102 դիտում article-date 17:52 02-10-2025
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում hոկտեմբերի 1-ին առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես է եկել Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան։

Վենսան Դյուբուան միջազգային ասպարեզում համարվում է ամենահանրաճանաչ երգեհոնահարներից․ նա ունի ակտիվ համերգային գործունեություն, արժանացել է հեղինակավոր մրցանակների և հանդես է եկել աշխարհի առաջատար փառատոններում։

Երևանյան մենահամերգի ծրագիրը նվիրված էր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններին․ հնչել են Բախի, Ֆերենց Լիստի գործերը, ինչպես նաև Վենսան Դյուբուայի իմպրովիզացիան B.A.C.H թեմայով։ Համերգի ավարտին երաժիշտն անակնկալ է մատուցել հանդիսատեսին՝ կատարելով հատված Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» բալետից։

Համերգը կայացել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր