4574 դիտում
09:53 16-04-2019
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, սակայն դեռ շարունակվում է ներսում կոնստրուկցիաների փլուզումը: Այդ մասին հայտնել է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը, հաղորդում է РИА Новости-ն, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/15/notre-dame/2974185?fbclid=IwAR3ufA7CrqXW5wqxHQdMY95X1aLPi5c6_kZS1BLJTpj-x-H8YWLhYFSETO0]Tert.am[/url]-ը։
«Հրդեհը մարվել է, մենք շարունակում ենք վերահսկել կրակի մնացած օջախները և սառեցնում ենք կոնստրուկցիաները, այդ թվում` փլուզվողները: Այնպես որ կրակն այլևս չի տարածվի»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռ չի մարվել։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/15/1122408/]հայտնել [/url]էինք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։ Աղբյուրը նշում է, որ հրդեհը կարող է կապված լինել 850 տարվա հնության տաճարում տարվող վերանորոգման աշխատանքների հետ: Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհի պատճառով տաճարի տանիքն ամբողջությամբ ոչնչացվել է: «Ամեն ինչ փլվում է»,- ասել է դեպքի վայրում գտնվող ոստիկաններից մեկը: Տաճարի տանիքը շարունակում է այրվել: Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն իր ցավակցությունն է հայտնել պատմական կառույցի հրդեհի կապակցությամբ: «Վշտալի է տեսնել Աստվածամոր տաճարը հրդեհի մեջ: Լոնդոնը կիսում է Փարիզի վիշտը և իր աջակցությունն է հայտնում բարեկամ ժողովրդին»,- ասել է քաղաքապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8311 դիտում
23:20 06-06-2017
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ տեղի ունեցած հարձակումը ոստիկանությունը որակել է որպես ահաբեկչություն
3023 դիտում
11:13 16-04-2019
Ֆրանսիացի գործարարների ընտանիքը 100 մլն եվրո է հատկացրել Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարի վերանորոգման համար
Այս բաժնից
1231 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել