211652_close_icon

Հայաստանում անցկացվեց ՈՒԵՖԱ-ի Մասայական ֆուտբոլի շաբաթը

views-count439 դիտում article-date 19:46 30-09-2025
Սեպտեմբերի 22-29-ը Հայաստանում կայացավ ՈՒԵՖԱ-ի Մասայական ֆուտբոլի շաբաթը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

UEFA Grassroots Week նախաձեռնությունը նպատակ ունի ընդգծելու ֆուտբոլի հասանելիությունը բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, ֆիզիկական կարողություններից կամ սոցիալական կարգավիճակից։ 

Այն ցույց է տալիս, թե ինչպես է ֆուտբոլը ոգեշնչում և միավորում բոլորին՝ ապահովելով ֆուտբոլի հասանելիությունը ամենքին և ամենուր։

Շաբաթվա ընթացքում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան  EA SPORTS FC Futures-ի հետ գործակցությամբ հանրապետության տարբեր մարզերում անցկացրեց ներառական ֆուտբոլի, վետերանների ու կանանց ֆուտբոլի մի շարք միջոցառումներ։ 

ՀՖՖ-ն հանդիսանում է ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի խարտիայի ստորագրող կողմ, ինչի արդյունքում ՀՖՖ-ն իրականացնում է ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի զարգացման ընդհանուր պահանջներին համապատասխան ծրագրեր և գործառույթներ։

Նմանատիպ նյութեր