Կրակոցներ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․վիրավորը հիվանդանոցում մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգից չկրակված մի քանի պարկուճ և փամփուշտ, հողաթափեր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ ժամը 19:40-ի սահմաններում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով համայնքային և քրեական ոստիկանության ոստիկաններ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։
Մինչ քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում փնտրում էին կրակված պարկուճներ՝ հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվում, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Լսեցի, որ կրակոցներ է եղել, մեր համագյուղուն տարել են հիվանդանոց, իսկ կրակողին ոստիկաններն ու պարեկները կարողացել են վնասազերծել ու տեղափոխել բաժին։ Պատկերացնում ե՞ք՝ էդ կրակողը կրակեր ոստիկանների ու պարեկների ուղղությամբ։ Լավ ա, որ էդ տղերքը պրոֆեսիոնալ են գործել, ինչի չէ՝ նաև վտանգել են իրանց կյանքը, որովհետև չես կարող ասես, կարողա կրակեր քրեական, համայնքային ոստիկանների ու պարեկների ուղղությամբ»։
Դեպքի վայր են ժամանել նաև Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալի պաշտոնակատար Արամ Ղուկասյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատում է արդեն Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում քրեական ոստիկանների աշխատանքը ղեկավարում են Արմավիրի ոստիկանության քրեական վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը և նույն քրեական ոստիկանության սպանությունների բաժնի պետ Կարեն Թարվերդյանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։