211652_close_icon
views-count793 դիտում article-date 12:54 27-09-2025

Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 5-8-ը կգործուղվի Վարշավա

«Մարդկային չափում-2025» կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 5-8-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար Մարիամ Հաջի-Հակոբյանը:

Սեպտեմբերի 26-ին այդ մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր