211652_close_icon

Փառք նաhատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյան

views-count490 դիտում article-date 11:16 27-09-2025
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Այս մասին, հրապարակելով լուսանկար, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այօսր լրանում է  44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։

Պատերազմի առաջին ժամերից կիրառվեցին ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն:

Քառասունչորս օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։  Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրեց Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը։

Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիրը, այդ թվում՝ 175 զինծառայողի և 20 քաղաքացիականի։ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ իրենք տվել են ավելի քան 2900 զոհ և ունեն 6 անհայտ կորած։

Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի սկիզբը։

44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության հեռանալուց հետո Արցախը ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նմանատիպ նյութեր