211652_close_icon

Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ից Հայաստան ավտոմոբիլային բեռնափոխադրողները Վերին Լարսի անցակետ ժամանման օր և ժամ պետք է ամրագրեն էլեկտրոնային հարթակում

views-count604 դիտում article-date 21:25 26-09-2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում` Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։

Կոմիտեն նաև հայտնում է՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է․

-          գրանցվել էլեկտրոնային հարթակում,
-          հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը,
-          ստանալ հաստատում՝ տվյալների ստուգումից հետո,
-          ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն, և տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում:

Էլեկտրոնային համակարգում գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար՝ https://public.epd-portal.ru/eopp։

Նմանատիպ նյութեր