Օգոստոսի 8–ի պայմանավորվածությունների մեջ միջանցք հասկացողություն գոյություն չունի, դա ճանապարհ է. Սոբհանի
Օգոստոսի 8–ի պայմանավորվածությունների մեջ միջանցք հասկացողություն գոյություն չունի, դա ճանապարհ է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, իր հրաժեշտի ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։
«Այս պահին միայն մեկ միջանցք գոյություն ունի, և դա հյուսիս–հարավ տրանսպորտային միջացքն է։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը շատ հստակ է, և այն զետեղված է այն 5 սկզբունքների շրջանակում, որի մասին նշեցի՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմաբնների անխախտելիություն»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհին օտարերկրյա ուժեր տեղակայելու հնարավորությանը, Իրանի դեսպանն ասաց. «Ես երբևէ չեմ լսել, որ վարչապետն ասած լինի, որ երրորդ երկրների ուժեր կտեղակայվեն այդտեղ։ Ոչ իր հանրային խոսքում, ոչ էլ մասնավոր զրույցներում ես նման բան չեմ լսել։ Հայաստանը հետեւում է այն քաղաքականությանը, որ իր սահմաններն ինքը վերահսկի»։