Փորձել են մերժել իմփիչմենթի վերաբերյալ լսումները, հետո 300 մասնակցից միայն 160-ին են գրանցել, որ մասնակցեն. Մամիջանյան
Լսումներին նախորդող շրջանում կառավարիչները և ԱԺ-ի իրենց կողմից փորձել են խոչընդոտել լսումների կազմակերպումը: Այս մասին իմփիչմենթի վերաբերյալ ԱԺ լսումներին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Նախ շուրջ 300 հոգի ցանկություն էր հայտնել մասնակցել լսումներին, գրանցվել էր, իսկ նրանցից հաստատվել է միայն 160-ի ներկայությունը: Նման բան ԱԺ պատմության մեջ երբեք չի եղել: Միշտ լսումների ժամանակ ավելի մեծ թվով մարդկանց են թողել մասնակցելու, բայց մենք այդ խոչընդոտներին սովոր ենք: Չասեմ, որ մինչ այդ առհասարակ փորձում էին մերժել և չտրամադրել լսումների հնարավորություն՝ բացարձակ իրականության հետ կապ չունեցող պատճառաբանություն բերելով»,- ասաց Մամիջանյանը:
Նա նշեց, չնայած՝ այդ ամենին իրենք իրենց նպատակին հասել են ու կունենան արդյունավետ աշխատանք:
«Վստահ եմ որ էդ խանգարելու մոլուցքը շարունակվելու է նաև այսօր, փորձելու են խոչըտնդոտել և խնդրանքս հետևյալն է՝ ելույթների ժամանակ պահպանել կոռեկտությունը ոչ թե որ նրանք դրան արժան են, այլ այն պատճառով, որ թույլ չտանք լսումների խոչընդոտներ ստեղծելուն:
Սկզբում կլինի հիմնական զեկույցը, որտեղ կներկայացվի հայտարարության տեքստը և մեր պակտերացումները գործընթացի մասին, կլինի կարճ հարցուպատասխանի հնարավորություն, որից հետո կսկսենք ելույթների գրանցումը և բուն ելույթները»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, այսօր ԱԺ-ում խմբակցությունը լսումներ է սկսել այդ թեմայով, իսկ ԱԺ դիմաց ակցիա է ընթանում: