211652_close_icon
views-count2254 դիտում article-date 22:42 25-09-2025

Գյումրիում խաբել են բանկերից մեկի կառավարիչին․ նա դիմել է իրավապահներին

Գյումրու բանկերից մեկի կառավարիչը սեպտեմբերի 19-ին դիմել է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, որ սեպտեմբերի 11-ին իրենց բանկի հաճախորդին (ով ի դեպ, չի աշխատում) տրամադրել է  3․000․000 դրամ՝ այն պայմանով, որ վերջինս մեկ օրվա ընթացքում վճարեր մեկ այլ բանկում գրավադրված ոսկու վարկը, ոսկին հաներ ու կրկին գրավադրեր իրենց բանկի մասնաճյուղում։

Հաճախորդը, սակայն, չարաշահելով իր վստահությունը, անընդմեջ տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով՝ ոսկին չի գրավադրել և գումարը բանկին չի փոխանցել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ 

Նմանատիպ նյութեր