211652_close_icon

Ըստ նախարարի՝ Հայաստանի կլիմայական քաղաքականության առանցքում դրված է վերականգնվող էներգետիկայի զարգացումը

views-count607 դիտում article-date 23:15 25-09-2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բարձր հովանու ներքո կազմակերպված Կլիմայական գործողություններին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը։ Իր ելույթում նախարարը նշել է, որ Հայաստանը, լինելով լեռնային և ծով ելք չունեցող երկիր, խիստ խոցելի է կլիմայական փոփոխությունների հետևանքներից։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը վճռական է գործելու և արդեն իսկ կարևոր քայլեր է ձեռնարկել․ ընդունվել է համապարփակ կլիմայական օրենք, հաստատվել է երկարաժամկետ ցածր արտանետումների զարգացման ռազմավարություն, պատրաստվում է ներկայացվել երրորդ՝ առավել հավակնոտ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների փաթեթը (NDC):

Հայաստանի կլիմայական քաղաքականության առանցքում դրված է վերականգնվող էներգետիկայի զարգացումը․ մինչև 2030 թվականը նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգիայի 50%-ը վերականգնվող աղբյուրներից՝ այդ ցուցանիշը հասցնելով մոտ 60%-ի մինչև 2040 թվականը։ Միևնույն ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև ատոմակայանի դերը՝ կայուն և ցածր ածխածնային էներգիայի ապահովման գործում։

Նախարարը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի նախաձեռնությունները անտառապատման և անտառվերականգնման ոլորտում, որոնք միտված են էկոհամակարգերի կայունության ամրապնդմանը, կենսաբազմազանության պահպանմանը և համայնքների կենսամակարդակի բարձրացմանը։   

Նմանատիպ նյութեր