211652_close_icon

Ռուսաստանը ներկայացնող Գևորգ Սերոբյանին թույլ չեն տվել մասնակցել ծանրամարտի ԱԱ-ին

views-count778 դիտում article-date 22:46 25-09-2025
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 7 ռուսաստանցի մարզիկի է թույլ տվել մասնակցել աշխարհի առաջնությանը։ Նրանք կմասնակցեն չեզոք դրոշի ներքո։

Մրցահարթակ դուրս կգան Ռեգինա Շայդուլինան, Ելիզավետա Ժատկինան (երկուսն էլ՝ 48 կգ), Զարինա Գուսալովան (69 կգ), Կրիստինա Նովիցկայան (53 կգ), Մարիա Գրուզդովան, Աննա Զուբկոն (երկուսն էլ՝ 86 կգ), Վիկտոր Կոնդրատեւը (110 կգ)։

Ռուսաստանը 16 ծանրորդի հայտ էր ներկայացրել։ Նրանց թվում էր նաև հայազգի ծանրորդ Գևորգ Սերոբյանը (79 կգ)։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 2-11 Նորվեգիայում։

Նմանատիպ նյութեր