211652_close_icon

Ու հիմա էլ իմ բոլոր օրերում միայն ՏՈւՆ տանող ճանապարհն է․․․ Մետաքսե Հակոբյան

views-count655 դիտում article-date 19:58 25-09-2025
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակվել երկու տարի առաջ այս օրերին հայաթափվող Արցախից ու կից գրել.

«Տեսանյութը՝ 25.09.2023թ., ժամը 18։06
Երեկ արդեն լույս ունեինք, մերը չէր, ադրբեջանցիներն էին միացրել։ Ոչ մի էմոցիա չառաջացրեց՝ ոչ ուրախություն, ոչ զայրույթ, միևնույն էր։ Միակ տարբերությունն այն էր, որ երբ տան բոլոր լույսերը միացան, այլևս չանջատեցի, խնայելու կարիք չկար, մերը չէր…Բայց զգացի կամ միգուցե հասկացա, որ կորցնում եմ կապը իրականության հետ ու փոքրիկ երեխայի պես փախա, մտա իմ աշխարհ…այնտեղ լավ էր, այնտեղ ուզում էի մնալ…

Նայում էի շուրջբոլորս ու չէի հասկանում մարդկանց, որ շտապում են գնալ, գնալ իրենց քաղաքից, իրենց տնից, իրենց կյանքից ու ինձ թվում էր, որ բոլորը արդեն հեռացել են, իսկ ես ՏՈւՆ եմ գնում ու ամեն ինչ առաջվանը կլինի։ Գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, դեռ չգիտեի, որ էլ երբեք ոչինչ էլ առաջվանը չի լինի, գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, որ ձայները որոտինը չեն, որ…

Ու հիմա էլ իմ բոլոր օրերում միայն ՏՈւՆ տանող ճանապարհն է»։

Նմանատիպ նյութեր