211652_close_icon
views-count21548 դիտում article-date 19:53 23-03-2024

Ավտովթար՝ Լոռու մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ վարորդին և վիրավոր ուղևորին առաջինը օգնության են հասել ՊԾ Լոռու գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Խաչատուր Ա․-ն իրա վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մերուժան Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։

Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, ովքեր նրան դուրս են բերել ավտոմեքենայից, ուղևորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա օպերատիվորեն ժամանած Տաշիրի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր