211652_close_icon
views-count37542 դիտում article-date 16:27 18-02-2023

Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին․ վիրավորին առաջինը օգնության են հասել Պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ծառայության ավագ տեսուչն ու կոսմետոլոգիայի կենտրոնի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքոսւմ։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 1963 թ․ ծնված Միքայել Թ․-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան 50 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ճանապարհի ոչ սահմանված վայրով անցնող երիտասարդ աղջիկ հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վրաերթի ենթարկվածին առաջին օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու վրաեթրի հարևանությամբ գործող «Էսթետրիկ գեղեցկության և կոսմետոլոգիայի» կենտրոնի աշխատակիցները։

Մինչ  շտապօգնության ժամանումը՝ վրաերթի ենթարկվածին օգնություն են ցուցաբերել նշված կենտրոնում։

Այնուհետև օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա գումարտակի հրամանատարը, ավագ տեսուչն ու բուժանձնակազմը վիրավորին պատգարակով մոտեցերել են շտապօգնության ավտոմեքենային։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է Քննչական խումը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր