211652_close_icon

Թիկնիզյանը նոր քաղաքացիություն է ստացել

views-count1123 դիտում article-date 22:31 24-09-2025
«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը դարձել է Սերբիայի քաղաքացի։

Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 18-ին և հրապարակվել է սեպտեմբերի 19-ին «Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»։

«Նաիր Հովհաննեսի Թիկնիզյանը, ծնված 1999 թվականի մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնություն, Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ընդունում է Սերբիայի Հանրապետության քաղաքացիություն»,- նշված է Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտի կողմից ստորագրված փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր