211652_close_icon

Նաիր Թիկնիզյանը Սերբիայի քաղաքացիություն է ստացել ակումբի նախաձեռնությամբ. գործակալ

views-count457 դիտում article-date 14:05 19-10-2025
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Սերբիայի քաղաքացիություն է ստացել ակումբի նախաձեռնությամբ, որի կազմում հանդես է գալիս:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։

Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել «Լոկոմոտիվից» հունիսի 1-ին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Սեպտեմբերի վերջին նա դարձել է Սերբիայի քաղաքացի։

«Նախաձեռնողն ակումբն է եղել, դա կապված է լեգեոներների սահմանափակման հետ։ Եթե արել են, ուրեմն նա դրական է վերաբերվել դրան»,- ասել է Կլյուևը։

 

Նմանատիպ նյութեր