211652_close_icon
views-count994 դիտում article-date 19:35 24-09-2025

Կողբացի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևան քաղաքի Կողբացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու-Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- նշված է հաղորդագրությունում։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով իրականացվող այս փոփոխությունը կգործի սեպտեմբերի 26-ից։

Նմանատիպ նյութեր