211652_close_icon

Բորիս Ավագյանը, նախնական տեղեկություններով, ինքնաuպան է եղել. ՌԴ իրավապահներ

views-count2287 դիտում article-date 11:30 24-09-2025
Սանկտ Պետերբուրգի դատարանից նախօրեին փախուստի դիմած Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմինները:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին:

Ավելի վաղ նա փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։ Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ավագյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան:

Նմանատիպ նյութեր