21776 դիտում
12:12 16-12-2021
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 62–ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Opel-ներին. նախնական տեղեկություններով՝ նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանոսւթյան Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Ավետիք Գ.-ն էր, ով նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում՝ Կամոյի փողոցում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ն.-ին պատկանող Opel և 26-ամյա Սասուն Ն.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ավետիք Գ.-ն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+