211652_close_icon
views-count1233 դիտում article-date 12:21 01-09-2015

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհավորել է ապագա ճարտարապետներին և շինարարներին

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը այցելել է Մանուկ Աբեղյանի անվան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հենակետային ավագ դպրոց, շնորհավորել դպրոցի սաներին՝ մաղթելով հաջողություններ իրենց ընտրած մասնագիտություններում: Տասնամյակների պատմություն ունեցող դպրոցում տոնական տրամադրությամբ համակված՝ արդեն իսկ ճարտարապետի, շինարարի և դիզայների մասնագիտություններ ընտրած պատանիներն ու աղջիկները, նրանց ծնողները, ուսուցչական կազմը, քաղաքաշինության նախարարության պատվիրակության և ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանիի մասնակցությամբ հանդիսավորությամբ նշել են գիտելիքի օրը: Դիմելով ապագա ճարտարապետներին և շինարարներին՝ նախարարը հիշեցրել է հռոմեական կայսրության ճարտարապետ Վիտրուվիի պատգամը՝ <<Կառուցեք գեղեցիկ, հուսալի և օգտակար: Գեղեցկության մեջ կասկած չկա՝ նայեք ինքներդ ձեզ և կառուցեք ինչպիսին դուք եք, հուսալիության մեջ նույնպես՝ նայեք ձեր ծնողներին և եղեք այնպիսին, ինչպես նրանք են ձեր նկատմամբ, ինչ վերաբերում է օգտակարությանը , ապա դա ձեր առջևում է, կառուցեք այնպես, որ օգտակար լինեք ձեր երկրին, ձեր քաղաքին ու միջավայրին: Այն մասնագիտությունները, որ դուք այստեղ կստանաք, չափազանց պատասխանատու, գայթակղիչ ու գեղեցիկ են: Ձեզ բարի երթ>>:

Նմանատիպ նյութեր