Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց 60-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում սեպտեմբերի 2-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Աշոտ Օ․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհին երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չէին եղել։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Սանասար Պետրոսյանը և Սարգիս Եփրեմյանը։
Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։