211652_close_icon

Հրաչյա Պողոսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

views-count541 դիտում article-date 20:55 20-09-2025
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց: Հրաչյա Պողոսյանն բրոնզե մեդալ նվաճեց 60 կգ քաշայինների պայքարում:

Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մրցեց աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Սերբիայի ներկայացուցիչ, ռուս Գեորգի Տիբիլովի հետ եւ կամային հաղթանակ տարավ 1:1 հաշվով:

Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր ուզբեկ Ալիշեր Գանիեւին, որը դուրս է եկել եզրափակիչ:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից նախորդ օրը ոսկե մեդալակիր է դարձել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որը հռչակվել է աշխարհի կրկնակի չեմպիոն:

Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը: 

Նմանատիպ նյութեր