211652_close_icon
views-count1192 դիտում article-date 19:45 20-09-2025

Վեց ամիս ընկած էին հետևիցս ինքն ու հայրը․ Փաշինյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասին

Հնարավո՞ր է մի հաղորդագրությունն էլ Փաշինյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ուղարկի ու աշխատանքից ազատի։ Այս մասին համաժողովին հաջորդած ճեպազրույցում լրագրողը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ընդհակառակը եղել են դեպքեր, երբ ինձ փորձել են ներքաշել այդ խոսակցությունների մեջ։ Մեր խմբակցությունում մի պատգամավոր կար, ուզում էր ընդգրկվել հավաքականի կազմ։ Վեց ամիս ընկած էին հետևիցս ինքն ու հայրը։ Մենք հավաքականը, հավաքական... Կար... Ինքը, ինքը, որ Արթուր Ալեքսանյանը չլինի, Ամոյանը չլինի, եղբայր,  գնա քո գործերին, հենա գնացել է իր գործերին։ Հիմա որ հարցնես, Պետրոս Դուրյանի տողն է, ազգի վիճակը ծանրացել է սրտին։Լավ ամոթ է, գետինը մտեք իսկականից, ներվերս կերան մի տարի, հավաքականի կազմում մենք կպնենք, ոչ մեկ չկպնի»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ խոսքն Արսեն Ջուլֆալակյանի մասին է։

Նմանատիպ նյութեր