Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չկա. Արսեն Ջուլֆալակյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Լևոն Ջուլֆալակյանի որդին` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով մեկնաբանել է այդ լուրը.
«Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի մասին այսօր մամուլում տարածված լուրերի հետ կապված տեղեկացնեմ, ոչ մի վտանգավոր բան չկա։ Ուղղակի բարձրավանդակում գտնվելու և ծանրաբեռնված առօրեայի պատճառով՝ ճնշման տատանումներ էին եղել և ինքնացգացողության անկում։ Այժմ գտնվում է բժիշկների լուրջ հսկողության տակ և անցնում է պրոֆիլակտիկ–վերականգնողական պրոցեդուրաներ։ Ուղղակի որոշ հանգիստ է պահանջվում։
Մեր ամբողջ ընտանիքի անունից շնորհակալ եմ ցուցաբերվող ուշադրության և անհանգստության համար։ Կրկնեմ, ոչ մի լուրջ խնդիր չկա»
Նշենք, որ ներկայումս Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: