211652_close_icon

3 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

views-count460 դիտում article-date 10:10 20-09-2025
3 հայ բռնցքամարտիկ ոսկե մեդալի համար կպայքարի Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մինչև 23 տարեկանների հավաքականից եզրափակիչ են դուրս եկել 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 71 կգ Հարություն Հակոբկոխյանը, և 75 կգ Մարատ Միքայելյանը։

Կիսաեզրափակչում Պետրոսյանը հաղթել է Ուզբեկստանի, Հակոբկոպյանը Վենեսուելայի, իսկ Միքայելյանը Ռուսաստանի ներկայացուցչին։

Եզրափակիչները կկայանան այսօր։ Բռնցքամարտիկները նախապատրաստվում են նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

Նմանատիպ նյութեր