211652_close_icon

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անակցիզ 1420 տուփ ծխшխոտ

views-count715 դիտում article-date 18:07 19-09-2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Էջմիածնի Խրիմյան Հայրիկի փողոցի բնակիչ 50-ամյա տղամարդը ձեռք է բերում և քաղաքում գործող մի խանութում վաճառում է անակցիզ ծխախոտ:

Տեղեկությունը ստուգվել է սեպտեմբերի 11-ի ցերեկը և հաստատվել:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդն իրավապահներին ներկայացրել է առանց ակցիզի և առանց QR կոդի 1420 տուփ տարատեսակ ծխախոտ: Նա հայտնել է, որ դրանք գնել է անծանոթից` վաճառելու նպատակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ նյութեր