2024 թվականին պետք է սկսենք մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը. Նիկոլ Փաշինյան
Մեր ռազմավարական նպատակը Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումն է. հիմա ընթանում է Երևանի Աջափնյակի շրջանում մետրոյի նոր կայարան կառուցելու գործընթացը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախագծման աշխատանքների առաջին փուլն ավարտում ենք, 2023-ի վերջում կունենանք արդեն պատրաստի նախագիծ, հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարել:
Մենք հստակ որոշումը կայացրել ենք, պետք է գնանք այս ճանապարհով, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Հույս ունեմ ժամկետները չեն խախտվի: 2024-ին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հավելեց, որ պետք է մետրոյի ուղևորահոսքերն ավելացնելու ուղղությամբ աշխատանքներ տանել և տրանսպորտային համակարգը կառուցել դա հաշվի առնելով: