211652_close_icon
views-count2397 դիտում article-date 18:13 29-12-2017

Բանակում մահվան դեպքերի նվազում ունենք, իսկ ինչ-որ բան թաքցնելու գործելաոճից վաղուց ենք հրաժարվել. ՀՀ զինդատախազ. Tert.am

ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունների վիճակագրության, հանցատեսակների, դրանց ուսումնասիրման մեխանիզմների, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արված հայտարարությունների, դրանց ընթացքի և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,Արդարադատության I դասի խորհրդական Վահե Հարությունյանի հետ: [b] -Պարո՛ն Հարությունյան, ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունների թիվը նվազո՞ւմ է, թե՞ աճում, ի՞նչ միտում ու վիճակագրություն կա:[/b] -Նախքան թվային պատկեր ներկայացնելը՝ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ զինվորական դատախազությունում յուրաքանչյուր կիսամյակը մեկ կատարվում է դեպքերի և հանցագործությունների ամփոփում, և համեմատություն է տարվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի և հանցագործությունների վիճակագրական տվյալների հետ: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների կտրուկ նվազում՝ մոտ 30 %-ից ավելի: Սակայն այս արդյունքը համադրելի չեմ համարում, քանի որ այն հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված հակառակորդի սադրիչ գործողություններով, մասնավորապես՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություններով: Սակայն 2017 և 2016 թվականների համեմատությունը վկայում է, որ աճ է արձանագրվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների առումով, ինչը պայմանավորված է երեք հիմնական գործոնով. 1. Դատախազական պատշաճ հսկողության և ՀՀ զինված ուժերում հրամանատարական կազմի և անձնակազմի հետ տարվող ամենօրյա բացատրական աշխատանքների արդյունքում ձևավորված փոխվստահության շնորհիվ գրեթե նվազագույնի է հասել դեպքերը և պատահարները թաքցնելու, տարբեր պատճառներով դրանք չհաշվառելու արատավոր պրակտիկան: Արդյունքում՝ տրամաբանորեն գրանցվում է հանցագործությունների աճ՝ նախորդ տարիների համեմատ: 2. Յուրաքանչյուր դեպքին արագ արձագանքելը և համապատասխան ընթացք տալը կանխարգելիչ ազդեցություն է ունենում, որպեսզի հետագայում հանցագործությունն ավելի ծանր հանցագործության չվերաճի: Արդյունքում՝ արձանագրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազում, փոխարենը՝ աճ է գրանցվում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թվում: Նշեմ, որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 83.6%, ծանր հանցագործությունների 16.1% նվազում: 3. Սահմանային լարվածության պայմաններում անձնակազմի ինքնագիտակցությունը բարձրանում է, սկսում են դեր կատարել համախմբվելու, մեկը մյուսի նկատմամբ ավելի հոգատար լինելու գործոնները, որոնց արդյունքում զինծառայողների շրջանում նվազում են կանոնադրային փոխհարաբերությունների խախտումները: Իսկ սահմանային լարվածության թուլացման պայմաններում պատկերը մի փոքր փոխվում է: Կարծում եմ՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճի գրանցման մյուս օբյեկտիվ պատճառը վերջինս է: [b]-Բանակում ամենատարածված հանցատեսակը ո՞րն է:[/b] -Դեռևս օրակարգային է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճը, որը մտահոգիչ է հատկապես զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների մասով, ինչի նվազեցման առումով կատարվում են ամենօրյա աշխատանքներ: Վերջիններիս ցանկում կարելի է նշել կենտրոնական մարմնի և ենթակա ստորաբաժանումների դատախազների պարբերաբար այցելություններն իրենց սպասարկման զորամասեր: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/29/Vahe-Harutyunyan/2577763]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր