211652_close_icon

Ալեն Սիմոնյանը և Սու Հույին անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հարցերի

views-count421 դիտում article-date 18:08 17-09-2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները:

Անդրադարձ են կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Նմանատիպ նյութեր