Էդուարդ Սպերցյանը շարունակում է գերիշխել ՌՊԼ-ում․ Советский спорт
«Советский спорт»-ը, համագործակցելով ՌՈՒՍՏԱՏ-ի հետ, ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խորհրդանշական հավաքականում հայտնվում է երրորդ անգամ:
«Էդուարդ Սպերցյանը շարունակում է գերիշխել ՌՊԼ-ում: «Ակրոնի» դեմ խաղում նա կատարել է մի քանի վտանգավոր հարվածներ, այդ թվում՝ տուգանային, և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Սպերցյանն այս մրցաշրջանում 9 խաղում արդեն ունի 10 գոլային փոխանցում, ինչը գերազանցում է «Կրասնոդարի» մնացած խաղացողների կողմից կատարված ընդհանուր 6 գոլային փոխանցումները: Բացի դրանից, Էդուարդը խփել է 4 գոլ՝ ամրապնդելով իր առանցքային դերը թիմում»,- գրում է պարբերականը։