Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որոնց ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական կամերային նվագախմբից, համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ երևանյան համերգով, հանդիսատեսը կվայելի Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։

Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Խաչատրյանի, Ամիրխանյանի, Մանսուրյանի և Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։