211652_close_icon
views-count1410 դիտում article-date 19:36 10-08-2016

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կայացել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի եվրոպական հյուրախաղերը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, հինգ փառատոնի շրջանակում, համերգներով հանդես է եկել՝ հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում և հուլիսի 30-ին՝ Շվեյցարիայում, ցուցաբերելով կատարողական բարձր վարպետություն՝ արժանանալով հանդիսատեսի ու երաժշտասերների ջերմ ընդունելությանը: Համերգների ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր