Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Կապանի «Եդեմ» հյուրանոցի դիմաց 40-ամյա վարորդը «Jeep Grand Cherokee»-ով բախվել է շինության պատին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Կապան քաղաքի «Եդեմ» հյուրանոցի դիմաց Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արշակ Ս․-ն իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Մարգարյանը և Վարդան Եղյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։