211652_close_icon

Ընդդիմադիր ուժերը պետք է իմպիչմենտի շուրջ համախմբվեն․ Հայկ Մամիջանյան

views-count472 դիտում article-date 22:00 13-09-2025
«Առաջարկում ենք սկսել ընդդիմադիր դաշտի համախմբումից»,- այս մասին հայտնել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ընդդիմադիր խմբակցությունը տեսնում այդ համախմբումը, ի՞նչ օրակարգով ու ի՞նչ գաղափարներով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Հայկ Մամիջանյանի հետ։ Նա նշեց, որ համախմբումը վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, այլ ոչ թե ընտրական նախատրամադրվածություններին։

«Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ ենք պատկերացնում համախմբումը, որը ենթադրում է խորհրդարանական ուժերի մասնակցություն, և իհարկե՝ արտախորհրդարանական ուժերի ու մեր քաղաքացիների լայն կոնսոլիդացիա փողոցային պայքարով, որի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ ՔՊ խմբակցության անդամների միացումն այս գործընթացին»,– նշեց Մամիջանյանը։

Պատգամավորին նաև հիշեցրինք, որ հենց ՀՀԿ-ի օրոք է կնքվել ՀՀ–ԵՄ համագործակցության պայմանագիրը, ուստի արդյոք նրանք պատկերացնո՞ւմ են արևմտամետ ուժերի մասնակցությունն այս գործընթացին։ «Արևմտամետ ուժեր հասկացությունը ես չեմ էլ հասկանում՝ ինչ է նշանակում, քանի որ ՀՀ-ում առկա արևմտամետ ուժերը, վստահաբար, ավելի շատ վնասում են ՀՀ–ԵՄ հարաբերություններին, քան օգնում»,- նշեց նա։ 

Նմանատիպ նյութեր