Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցում: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Ծրագրի արժեքը 780 մլն դրամ է, որը հատկացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ): Դպրոցի գույքը հատկացրել է Կառավարությունը: Առաջիկայում պետության ֆինանսավորմամբ դպրոցում կկառուցվի նաև մարզադահլիճ: Դպրոցը նախատեսված է 192 աշակերտի համար: 2025թ. դրությամբ փաստացի սովորողների թիվը 114 է։
Աշխատանքները մեկնարկել են 2024թ. ապրիլին, ավարտվել 2025թ. սեպտեմբերի 1-ին: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և շնորհակալություն հայտնել Մանգոյան ընտանիքին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին, բոլոր բարերարներին, ովքեր ներդրում են ունեցել դպրոցի կառուցման գործում: