Հարավային Կովկասում պատերազմն անհնար է․ Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Հարավային Կովկասում պատերազմն անհնար է։ Նա այս մասին հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։
Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանն այժմ աշխատում է բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։
«Ես նաև վստահ եմ, ինչպես միշտ ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մենք խաղաղություն կունենանք տարածաշրջանում, Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային», – ասել է ՀՀ նախագահը։
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին՝ Խաչատուրյանն ասել է, որ այս պահին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գործընկերային են, ինչին ձգտել է Հայաստանը վերջին 4 տարիներին։