211652_close_icon

Ռուսաստանի նավթային եկամուտները նվազել են

views-count382 դիտում article-date 17:34 11-09-2025
Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսին Ռուսաստանը նավթի արտահանման միջոցով ստացել է 13,51 միլիարդ դոլար, ինչը հուլիսի համեմատ 6,4% նվազում է։ 2024 թվականի օգոստոսի համեմատ նավթագազային եկամուտները անկում են ապրել 8,5%-ով՝ մոտենալով վերջին հինգ տարվա նվազագույն մակարդակին։

Միաժամանակ արտահանվող նավթի ֆիզիկական ծավալները գրեթե անփոփոխ են մնացել․ հուլիսի համեմատ դրանք կրճատվել են օրական ընդամենը 70 հազար բարելով, իսկ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ աճել են 4,6%-ով։ Սա վկայում է, որ եկամուտների անկումը կապված է հիմնականում գների տատանումների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսին նավթագազային եկամուտները կազմել են 505 միլիարդ ռուբլի՝ ավելի քան 10 միլիարդով պակաս կանխատեսվածից և հուլիսի ցուցանիշների համեմատ կրճատվել են ավելի քան մեկուկես անգամ։

Նմանատիպ նյութեր