938 դիտում
12:25 03-10-2014
«Իսլամական պետության» նավթային եկամուտները կազմում են օրական 700.000 դոլար
Նավթի ապօրինի արդյունահանումից ու վաճառքից «Իսլամական պետություն» խմբավորման եկամուտներն աճել են գրեթե կրկնակի և հասել օրական 700.000 դոլարի: Այս մասին հայտնել է Իրաքի Դիյալահ նահանգում գտնվող Ալ-Խալիս քաղաքի քաղաքապետարանը՝ մանրամասնելով, որ խոսքը գնում է միայն իրաքյան Հիմրին հանքավայրի նավթի վաճառքի մասին:
Այն բանից հետո, ինչ միջազգային կոալիցիան սկսեց Սիրիայում հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին, զինյալները Սիրիայում դադարեցրին նավթի արդյունահանումն ու ավելացրին Իրաքում նավթի առևանգումը՝ դրանով իսկ իրենց նավթային եկամուտներն օրական հասցնելով մինչև 700.000 դոլարի:
Իրաքի իշխանությունների տվյալներով՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երկրի տարածքում վերահսկում են առնվազն 7 հանքավայր, որոնցում ընդհանուր առմամբ օրական արդյունահանվում է մինչև 80.000 բարել նավթ:
Նմանատիպ նյութեր
3743 դիտում
23:30 03-09-2018
«Իսլամական պետության» եկամուտները 10 անգամ նվազել են. ՌԴ ԱԴԾ
1499 դիտում
14:48 14-03-2015
Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատվել են 41-42%-ով
51513 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
871 դիտում
19:24 06-01-2025
Կանադայում շուրջ 9 հազար մարդ փոթորիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
1219 դիտում
18:53 06-01-2025
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
949 դիտում
17:40 06-01-2025
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ