Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատվել են 41-42%-ով
Ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանից նավթի արտահանման ծավալները, հետևաբար, ստացված եկամուտների չափը կրճատվել են 42%-ով (7,854 մլրդ դոլար): Այս մասին նշված է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ արտահանվող նավթի ֆիզիկական ծավալը հունվար ամսին մեծացել է 8,5%-ով և կազմել 19,641 մլն տոննա նախորդ տարվա՝ 18,107 մլն տոննա նավթի համեմատ:
Ռուսական նավթի հիմնական ներմուծողները եղել են հեռավոր երկրները՝ 7,53 մլրդ դոլար՝ նախորդ տաևվա հունվարի ամսվա 12,639 միլիրադ դոլարի դիմաց:
ԱՊՀ-ից եկամուտներն ընկել են 2,5 անգամ՝ 232,9 մլն դոլար՝ 2014 թվականի՝ 830,2 մլն-ի համեմատությամբ: