211652_close_icon
views-count1355 դիտում article-date 15:55 28-07-2016

Նավթային գնանկումը շարունակվում է. Brent-ը նվազել է մինչև 43 ԱՄՆ դոլար

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի գինը 1 բարելի դիմաց ընկել է մինչև 43 ԱՄՆ դոլար: Սա 2016 թվականի ապրիլի 20-ից մինչև այսօր առաջին ամենացած գինն է 1 բարելի դիմաց: Այս պահին այն կազմում է 42.99 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ նավթի գինը սկսել է իջնել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կոմերցիոն պաշարների մասին տվյալներ հրապարակվեցին, ըստ որոնց՝ հուլիսի 15-22-ը դրանք ավելացել են 1,6 մլն բարելով՝ կազմելով 521.1 մլն բարել:

Նմանատիպ նյութեր