211652_close_icon

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող հարցեր

views-count1918 դիտում article-date 16:32 11-09-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել կուտակված ջրային պաշարների ծավալների, ոռոգման կազմակերպման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին:

Վարչապետը կարևորել է ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և տվել հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր