Գյումրիում ատրճանակ են պահել ուսանողուհու վրա․ կան ձերբակալվածներ․ aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական բաժնում քննվում է Գյումրու դպրոցներից մեկում որպես շախմատի ուսուցիչ աշխատող Ս․Վ․-ի մասնակցությամբ միջադեպ։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 23․02 րոպեին ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կումայրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գյումրու բուհերից մեկի ուսանողուհի և հայտնել, որ իրեն և ընկերուհուն է մոտեցել ավտոմեքենա, հայհոյել, վարել է ընկերուհու ուղղությամբ, այնուհետ զենք է պահել իր ուղղությամբ։
Ահազանգ հնչեցրած ուսանողուհին նաև հայտնել է, որ տվյալ մակնիշի ավտոմեքենան հաճախակի է տեսնում տվյալ տարածքում։ Նշված հասցե է մեկնել օպերատիվ խումբ՝ ավագ համայնքային ոստիկանի Կարապետյանի գլխավորությամբ, և պարեկային ծառայության կարգախումբ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ տվյալ մեքենայի վարորդը Ս․ Վ․-ն է, Գյումրու դպրոցներից մեկում աշխատում է որպես շախմատի ուսուցիչ։
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողների կողմից տվյալ ավտոմեքենան հայտնաբերվել ու տեղափոխվել է Պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում